Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած իր հեռախոսազրույցների արդյունքները:
Պուտինն ու Նազարբաևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը Նազարբարևին տեղեկացրել է նաև ռուսական կողմի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին, այդ թվում` ՌԴ վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով:
Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության բարձր և բարձրագույն մակարդակում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակացույցը: