Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որոշակի փուլում:
Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինության հարցը բանակցությունների առարկա է. Իգոր Պոպով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը: «Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել մեկնակետը»,-ասաց ռուս համանախագահը` պատասխանելով հարցին, թե որ պահին պետք է ԼՂ-ն դառնա բանակցությունների լիարժեք մասնակից: