Գրեթե երկու ամիս Ուկրաինայում շարունակվող քաղաքական ճգնաժամն ապրիլի 10-ին փաստորեն լուծում ստացավ:
Յացենյուկի պաշտոնաթողությունը. Ուկրաինան գտավ քաղաքական ճգնաժամի լուծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետ Արսենի Յարենյուկը հայտարարել է, որ վայր Է դնում իր լիազորությունները:
Քաղաքական կոլապսը պատահեց այն բանից հետո, երբ Գերագույն ռադայի պատգամավորները փետրվարի 16-ին կառավարության աշխատանքը գնահատեցին անբավարար, բայց նրա ղեկավարի պաշտոնաթողության համար քվեարկել չկարողացան: Դա հանգեցրեց կառավարող կոալիցիայի փաստական կազմալուծման եւ երկպառակության վարչապետի «Ժողովրդական ճակատ» եւ նախագահի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունների միջեւ:
Ապրիլի 10-ին «10 րոպե վարչապետի հետ» շաբաթական հեռուստահաղորդման եթերում Յացենյուկը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ պաշտոնաթողություն Է խնդրում: Խոսելով իր հեռանալու պատճառների մասին՝ Յացենյուկն ընդգծեց, որ երկրում քաղաքական ճգնաժամն ստեղծվել Է արհեստականորեն, «մեկ մարդու փոխելու ցանկությունը կուրացրել Է քաղաքական գործիչներին», իսկ «կառավարության փոփոխման գործընթացը վերածվել Է տեղում անխոհեմ մրցավազքի»:
Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանում իր պաշտոնաթողության հարցը կքննարկվի ապրիլի 12-ին, երբ խնդրագիրը կներկայացվի Գերագույն ռադա»:
Ուկրաինայի վարչապետ Պյոտր Պորոշոնեկոն հարցազրույցի ժամանակ հայտարարել Է, որ պատրաստ Է ցանկացած թեկնածության, սակայն այդ պաշտոնում տեսնում Է Գերագույն ռադայի ներկայիս խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: