Artsakhpress

Քաղաքական

Պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին. Սոլովյովը` ԼՂ հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին (տեսանյութ)

Ռուս հայտնի հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման շրջանակում ևս մեկ անգամ անդրադարձել է վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության սրմանը` ներկայացնելով իր տեսակետը։

Պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին. Սոլովյովը` ԼՂ հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին (տեսանյութ)

Պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին. Սոլովյովը` ԼՂ հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հետաքրքիր է, որ մենք չենք քննարկում այն հարցը, թե ով է սկսել այն: Օրինակ` Ուկրաինայի պարագայում մենք ասում ենք, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ վարի Լուգանսկի ու Դոնեցկի հետ, սակայն ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մինչև հիմա չի բանակցում.... Ինչո՞ւ ենք մենք կիրառում այսպիսի երկակի չափանիշներ։ Մենք հիմա կորցնում ենք երկու կողմերին էլ:

Ինչո՞ւ մենք չենք ցանկանում տեսնել գլխատված հայ զինվորների, գերեվարված ու խոշտանգված մարդկանց մասին փաստերը։ Այո՛, ես գիտակցում եմ, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը, բայց մի՞թե արդարությունն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում»,-ասել է Սոլովյովը` հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա պարզել, թե ով է սկսել այս ամենը:

Նա նշել է, որ իրեն զարմացնում է այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։

«Մենք հիմա կկորցնենք մեր վերջին ընկերոջը` իրական ընկերոջը։ Մենք այնտեղ ռազմաբազա ունենք, մենք հսկում ենք սահմանները, և դուք պատկերացնո՞ւմ եք, թե հիմա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ են։ Ու պետք չէ ձևացնել, թե  Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ադրբեջանում ռազմաբազա չունենք, չենք պաշտպանում այդ երկրի սահմաններն ու, բացի այդ, վերջին շրջանում այնտեղ աննկարագրելի հաճախականությամբ այցելում են թուրք պաշտոնյաները։ Հաշվի առնելով այս ամենը` պետք է պատասխանենք մի պարզ հարցի` որտե՞ղ են մեր ազգային շահերը»,-շարունակել է հաղորդավարը:

Այնուհետ Սոլովյովն ասել է, որ «Ռուսաստան-Ղրիմ» և «Հայաստան-Լեռնային Ղարաբաղ» իրավիճակները շատ նման են ու, կարելի է ասել, միանման են։ 

«Նկատեք, որ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը մեզ փակուղու առաջ չի կանգնեցնում ու չի սպառնում ճանաչել ԼՂ-ի անկախությունը, որի դեպքում Ռուսաստանն արդեն ստիպված կլինի ՀԱՊԿ-ի շրջանակում պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Եվ պատկերացրեք հայերի արձագանքը, երբ մեր պաշտոնյաները հանգիստ հայտարարում են, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին»,-նշել է հաղորդավարը` նկատելով, որ Բաքուն արտաքին քաղաքականության հարցերում ամենևին գործընկերային վարք չի դրսևորում Մոսկվայի նկատմամբ:

«Այո՛, ես հասկանում եմ, որ չի կարելի վիճել Ադրբեջանի հետ։ Բայց ի՞նչ է դա նշանակում, մենք պիտի դավաճանե՞նք ՀԱՊԿ-ի շրջանակում մեր դաշնակցին։ Օրինակ` Թուրքիան հրապարակայնորեն հայտարարեց, որ աջակցելու է Ադրբեջանին, իսկ մենք հանդես եկա՞նք նմանատիպ հայտարարությամբ մեր դաշնակցի վերաբերյալ։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։ Դա Հայաստանի տարածքն է, իսկ ՀԱՊԿ-ը դրա վերաբերյալ լռեց, կարծես ոչինչ չնկատեց»,-եզրափակել է Սոլովյովը։ 

Տեսանյութում տվյալ թեմայի շուրջ զրույցը սկսվում է 16-րդ րոպեից. 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search