Artsakhpress

Տնտեսական

Ինչպիսին է Արցախում բնակչության զբաղվածության մակարդակը

Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակն այս տարվա 1-ին կիսամյակում կազմել է 61 157 մարդ։

Ինչպիսին է Արցախում բնակչության զբաղվածության մակարդակը

Ինչպիսին է Արցախում բնակչության զբաղվածության մակարդակը

Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության  թվաքանակն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է  61 157  մարդ։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ  ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության  և  աշխատանքի  շուկայի   վիճակագրության  բաժնի   պետ   Լիլյա   Պետրոսյանը:

Նրա հաղորդմամբ՝ նշված ժամանակամիջոցում   զբաղվածների  թվաքանակը    կազմել է  58 924  մարդ, այդ թվում՝  43 684  հոգի կամ  74,1  տոկոսը վարձու  աշխատողներ են  (ներառյալ  անհատ  ձեռնարկատերերը),  իսկ       15 240-ը կամ 25,9  տոկոսը     ինքնազբաղվածներն են՝   մասնավորապես   գյուղատնտեսության բնագավառում։

Ծառայության բաժնի   պետի տեղեկատվությամբ՝ հուլիսի   1-ի  դրությամբ  ԼՂՀ    աշխատանքի  և սոցիալական   հարցերի նախարարության   աշխատանքի  և  զբաղվածության   բաժնում   հաշվառման են կանգնել 2 537 չզբաղված  քաղաքացիներ, որոնց  88  տոկոսը  ստացել է  գործազուրկի  կարգավիճակ։  Չզբաղվածների թվաքանակը նախորդ տարվա համապատասխան  ժամանակահատվածի    համեմատ  նվազել է  16,6  տոկոսով։ Ընդ որում,  աշխատանք  փնտրող  քաղաքացիների  թվաքանակի աճ  գրանցվել է Ասկերանի, Մարտակերտի  և Մարտունու  շրջաններում՝  համապատասխանաբար՝ 2.1,  4.4  և   16  տոկոս, իսկ գործազուրկների  թվաքանակի աճ՝  Ասկերանի,  Մարտակերտի, Մարտունու  և  Քաշաթաղի   շրջաններում, համապատասխանաբար՝  2.1 , 9.8 , 9.1  և  16 տոկոս։

 Լ. Պետրոսյանի  խոսքով՝  այս  տարվա   հուլիսի  1-ի դրությամբ  գրանցված  2233   գործազուրկներից  միայն   3.9   տոկոսն է    նպաստառու (նախորդ   տարվա     համապատասխան  ժամանակահատվածի  համեմատ՝  290-ով  կամ  76.9  տոկոսով քիչ)։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում ԼՂՀ   աշխատանքի   և  սոցիալական  հարցերի  նախարարության   աշխատանքի և  զբաղվածության  բաժին  դիմած  քաղաքացիներից  48-ն ապահովվել է աշխատանքով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search