Սիրիայի բանակն ի վիճակի է լուրջ խնդիրներ իրականացնել, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հույս հայտնելով, որ Սիրիայում կընդունվի նոր Սահմանադրություն և կանցկացվեն արտահերթ ընտրություններ:
Ռուս զինվորականներն իրենցից հետո լավ վարժեցված սիրիական բանակ են թողել. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուս զինվորականներն իրենց փոխարեն լավ վարժեցված սիրիական բանակ են թողել, որը կարճ ժամանակ անց կարողացել է գրոհայիններից հետ վերցնել Պալմիրան և մի շարք այլ բանակավայրեր»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով ՌԴ զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի տարածքից դուրս բերելուց հետո ԻՊ-ի հնարավոր ակտիվության մասին հարցին։
«Շատ խմբավորումներ միանում են հրադադարի ռեժիմին, սպասվում են ընտրություններ, Սահմանադրության քննարկումներ»,- ասել է Պուտինը՝ նշելով Հալեպի շրջանի կարևորությունը, որտեղ բացի սիրիական բանակից՝ գործում են քրդական խմբավորումները:
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» երկրի քաղաքացիների հետ։
Նախագահին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը հասել է մոտ 2 միլիոնի, հաղորդում է РИА Новости-ն: