Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համակարգել Է դիրքորոշումը Դոնբասում ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելություն սահմանելու հեռանկարների նկատմամբ:
Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը քննարկել են Դոնբասում ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես ապրիլի 15-ին հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, Պորոշենկոն զրուցակիցներին իրազեկել Է Դոնբասում անվտանգության իրադրության անընդհատ վատթարացման մասին եւ կոչ Է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա հրադադարի հասնելու համար: «Զրուցակիցները համակարգել են դիրքորոշումները Դոնբասում ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելության սահմանման հեռանկարների նկատմամբ եւ քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը՝ Մինսկի համաձայնությունները չկատարելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Առանց անվտանգության եւ, մասնավորապես, ոստիկանական առաքելության հարցերի լուծման, դժվար Է քննարկել տեղական ընտրությունների անցկացման նախապատրաստման հնարավորությունը»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: