Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային։
Բակո Սահակյանը բարձր է գնահատում ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինայի դիրքորոշումը ԼՂ և Ցեղասպանության հարցերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արծարծվել են Եվրոպա-Արցախ կապերին եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վերջին օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով որպես մարդասիրության եւ անաչառության վառ դրսեւորում։