Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի չորս մարզիկներով:
Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց 4 օլիմպիական ուղեգիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 5-րդ ուղեգիրը Թուրքիայում կարող էր նվաճել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, սակայն երրորդ տեղի համար մենամարտում պարտվեց թուրք Գոզցեն Բատուհանին, հաղորդում են ՀԲՖ-ից:
Հիշեցնենք, որ Սամսունում հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր են նվաճել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որոնք պարտվել էին եզրափակիչում, եւ երրորդ տեղ գրաված 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: