Artsakhpress

Հասարակական

Սահմանամերձ գյուղերից տարհանված բնակիչները ցանկանում են ապրել իրենց բնակավայրերում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սկսած ու օրեր շարունակվող հրետակոծությունների հետևանքով Մարտակերտից, Թալիշից և Մատաղիսից տարհանված բնակիչների մի մասը ժամանակավորապես ապաստանել է Ստեփանակերտի «Ախթամար» հյուրանոցում:

Սահմանամերձ գյուղերից տարհանված բնակիչները ցանկանում են ապրել իրենց բնակավայրերում

Սահմանամերձ գյուղերից տարհանված բնակիչները ցանկանում են ապրել իրենց բնակավայրերում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   ստորև ներկայացնում ենք անցած օրերի դեպքերի և իրենց կեցության ներկա պայմանների վերաբերյալ նրանց պատմությունները:

Հերմինե Սահակյան Թալիշի բնակչուհի- Ապրիլի 2-ի առավոտյան ժամը 6-ին դուրս ենք եկել գյուղից: Աշխատում էի դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Ամուսինս զբաղվում էր անասնաբուծությամբ: Երեխաները տեղավորվել են Ստեփանակերտի դպրոցներից մեկում՝ 6-րդ, մյուսը՝ 4-րդ դասարանում է սովորում, իսկ կրտսերը 6 ամսական է: Երեխաներին գրենական պիտույքներ և կեցության համար անհրաժեշտ մյուս միջոցները հատկացրել են ԼՂՀ կառավարությունը և կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Սպասում ենք այս անորոշ վիճակը ավարտվի: Մեծ ցավ ենք ապրում, որ մեր գյուղը ռմբակոծվեց: Այստեղ մեզ ցուցաբերված աջակցությունից և բոլորի վերաբերմունքից գոհ ենք:

Ալվարդ Հարությունյան Մատաղիսի բնակչուհի- Ապրիլի 2-ին առավոտյան ժամը 9-ին ենք գյուղից դուրս եկել: Ամենավերջինը մենք դուրս եկանք գյուղից՝ 3 երեխաների հետ: Մենք չհասցրինք մեզ հետ գոնե հագուստ վերցնել: Մեր գոհունակությունն ենք հայտնում բոլորին՝ այս օրերի ընթացքում մեզ աջակցելու համար: Այդ աջակցության շնորհիվ այստեղ շատ խնդիրներ են լուծվել՝ թե ֆինանսական, թե սոցիալական: Մի քանի օր առաջ մենք համագյուղացիներով գնացել էինք գյուղ, մեր աչքերով տեսել: Մեր տան պատուհաններն էլ էին ջարդվել: Տան գույքը չի վնասվել: Գյուղում արդեն վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչը մեզ ոգևորել և ուրախացրել է: Ես աշխատում եմ մանկապարտեզում, որպես դաստիարակ: Ուզում ենք մեր տներ վերադառնալ: Երեխաներիցս ավագը 5 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ, մյուսը՝ 4, իսկ կրտսերը՝ 3 տարեկան: Նպատակ ունենք, որ շուտ վերադառնալ մեր գյուղ:

Լուսինե Բրուզյան Թալիշի բնակիչ -Ապրիլի 2-ի գիշերն ուժեղ կրակոցներ են սկսվել: Սկզբում կարծեցինք, թե հերթական կրակոցներն են, բայց բարեբախտաբար շուտ հասկացանք, որ այս անգամ այլ տեսակի ռմբակոծություններ են ու միանգամից իջանք նկուղ: Հինգ երեխա ունեմ: Մեծ աղջիկս, ով սովորում է Ստեփանակերտի բժշկական քոլեջում, տեղեկացրեց, որ այստեղ հյուրանոցներ են տրամադրում ապաստանելու համար ու եկանք այստեղ: Մինչ այստեղ գալը ժամանակավորապես մնացել ենք տարբեր գյուղերում: Երեխաներն այժմ հաճախում են դպրոց, ապահովված են գրենական պիտույքներով: Առայժմ անորոշության մեջ ապրում ենք: Թալիշում մենք դեռ սեփական տուն չունեինք: Որպես սահմանամերձ գյուղի բնակիչ և 5 երեխա ունեցող ընտանիք՝ պետական ծրագրի շրջանակներում մեզ համար գյուղում տուն էր կառուցվում: Այստեղ մանկապարտեզ հաճախելու համար երեխաների անուններն արդեն ցուցակագրել են: Ամուսինս զինվորական է: Զբաղվում էինք նաև անասնապահությամբ, սակայն բոլոր անասունները հրետակոծության հետևանքով սատկել են:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search