Artsakhpress

Քաղաքական

ԼՂՀ ԱԺ-ն հետևողական է ՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային ատյաններին ներկայացնելու գործում. Աշոտ Ղուլյան

Այսօր կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի լիագումար նիստ:

ԼՂՀ ԱԺ-ն հետևողական է ՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային ատյաններին ներկայացնելու գործում. Աշոտ Ղուլյան

ԼՂՀ ԱԺ-ն հետևողական է ՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային ատյաններին ներկայացնելու  գործում. Աշոտ  Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ԱԺ պատգամավորներն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ հարգել են Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը:

Բացման խոսքում ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է, որ այս օրերին, նախքան խորհրդարանի լիագումար նիստ հրավիրելը՝ Ազգային ժողովի մարմինների կողմից որոշակի աշխատանքներ են տարվել մշտական հանձնաժողովներում, խմբակցություններում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնմասշտաբ ռազմական գործողությունների ու դրանց հետեւանքների վերաբերյալ խորհրդարանի քաղաքակական դիրքորոշումը ներկայացնելու, ագրեսիայի արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները քննարկելու, եզրակացություններ ձեւավորելու ուղղությամբ:

«Ապրիլյան առաջին օրերի մեր ապրումները մեծամասամբ կապված են այն սխրագործությունների հետ, որոնք մեզ հպարտություն են հաղորդել Հայոց բանակի՝ Պաշտպանության բանակի ու, առաջին հերթին, նրա 18-20 տարեկան զինվորների եւ նրանց հրամանատարների անձնազոհ ջանքերի օրինակներով:

Խորը կսկիծով ենք ընդունել Հայրենիքի պաշտպանության համար զինծառայողների զոհվելու եւ քաղաքացիական անձանց սպանվելու լուրերը: Հայրենիք ազատագրած մարտիկների զավակները կասկածի նշույլ չթողեցին երկրի անկախությունն ու ազատությունը կյանքի գնով պաշտպանելու իրենց վճռականության մեջ: Փառք ու պատիվ նահատակներին: Խորհրդարանի կողմից կատարված աշխատանքների համատեքստում կցանկանայի նշել ՀՀ ԱԺ մի քանի պատվիրակությունների այցերը Ստեփանակերտ եւ մեր գործընկերների հետ համագործակցությունը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ բռնարարքների, այդ թվում վայրագ սպանությունների, ինչպես նաեւ հայկական բնակավայրերի հրթիռա-հրետակոծության հետեւանքների ուսումնասիրման եւ միջազգային ատյաններին ներկայացման գործում:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված հանձնախմբի աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ խորհրդարանը շարունակելու է հետեւողական լինել այս ուղղությամբ:

Ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության դեմ հերթական անգամ ձեռնարկված ագրեսիան էական փոփոխություններ է մտցրել մեր խորհրադարանական գործունեության մեջ, որտեղ այս պահին ու, վստահ եմ, առաջիկա օրերին լուրջ տեղ է վերապահված նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը: Միջազգային խորհրդարանական հարթակներում նույնպես ակտիվ քննարկումներ են ընթացել՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աննախադեպ սրացման հետ (Եվրախորհրդարան, ԵԽԽՎ):

ԵՄ խորհրդարանի լիագումար նիստին մի խումբ պատգամավորներ իրենց հայտարարություններում քննադատեցին Ադրբեջանի հերթական ագրեսիան՝ կոչ անելով նաեւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
ԵԽԽՎ-ում երկու օր առաջ, գրավոր հայտարարություն է տարածվել, որը նույնպես դատապարտում է Բաքվի կողմից զինանադադարի խախտումն ու աջակցություն հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին»,-եզրափակել է Ա. Ղուլյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search