Artsakhpress

Հասարակական

Հիշենք և մեծարենք. զոհված ազատամարտիկի որդին խոստացել է իրականացնել հոր երազանքը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմի հրադադարի խախտմամբ սկսված և շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 92 զոհ:

Հիշենք և մեծարենք. զոհված ազատամարտիկի որդին խոստացել է իրականացնել հոր երազանքը

Հիշենք և մեծարենք. զոհված ազատամարտիկի որդին խոստացել է իրականացնել հոր երազանքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանցից 4-ը Արցախում բնակվող քաղաքացիական անձինք են եղել, իսկ 20-ը՝  ՊԲ զինծառայողներ և կամավորականներ Արցախի տարբեր բնակավայրերից:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ  նահատակված Նորայր Միքայելի Հաջիյանը, ով բնակվում էր Ստեփանակերտում,  առաջիններից էր, որ անմիջապես ապրիլի 2-ին կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ՝ Թալիշի ուղղությամբ, որտեղ թեժ մարտեր էին ընթանում:

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին Բաքվում, մտավորականի  ընտանիքում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայրը՝ լրագրող Միքայել Հաջիյանը,  պատմում է, որ դեռևս  1988 թվականին Ադրբեջանում ծայր առած հայահալած ու հայաջարդ քաղաքականության պատճառով տեղափոխվել են  Երևան։

Արցախյան գոյամարտի տարիներն, կոնկրետ՝ 1992թ. դեկտեմբերին, Նորայրն անսպասելի անհետացավ տնից:

Սաստիկ անհանգստացել էինք։ Խառնակ էին ժամանակները։ Ամեն ինչ հնարավոր էր։ Պարզվեց, որ Կոռնիձոր գյուղում է: Անդամագրվել է Երևանի մեր թաղամասում՝ Չարբախում, ձևավորված  կամավորական մի ջոկատի ու մեկնել այնտեղ։ Ընդամենը 16 տարեկան էր։ Հետո իմացա, որ Կոռնիձորում էլ երկար չի մնացել։ Մարտական ընկերներին խնդրել, համոզել էր իրեն նույնպես տանել մարտադաշտ՝ առաջնագիծ։

Եվ այդպես՝ շարունակ, մինչև պատերազմի ավարտը։ Ջոկատի հետ մեկնում էր Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախյան ազատամարտի ամենատարբեր թեժ հատվածներ, հիմնականում իր սիրելի հրամանատարի՝ Նորքի մասսիվցի Նորայր Մկրտչյանի կամավորական ջոկատի կազմում։ Անգամ պատերազմի ավարտից հետո,  արդեն հրադադարի պայմաններում՝՝ 1995 թվականի ապրիլին, նույն ջոկատի կազմում, եկել էր Արցախ, Մատաղիսի և Թալիշի արանքում գտնվող դիրքերը։

Նորայրը տարբեր ճակատներում էր կռվել, ամենաթեժ հատվածներում։ Երևի թե Աստծո ողորմածությունը նրա նկատմամբ մեծ էր. թեկուզ մեկ անգամ չի վիրավորվել։ Միայն մի անգամ խիստ ցրտահարվել էր. հերթափոխի կարգով արահետով, ձյուների միջով իջնում էին Օմարի բարձունքից, քայլելով, այսպես ասած, իծաշարուկ շարքի վերջում, հոգնել էր սաստիկ ու նստել՝ փոքր ինչ շունչ քաշելու։ Հետո հոգնածությունից պառկել է ու  քնել՝ մնալով տեղացող առատ ձյան տակ։ Քիչ անց նույն արահետով իջնող մեկ այլ ջոկատ հայտնաբերել է  նրան՝ ձյան շերտի տակ թաղված։ Մի կերպ շնչի են բերել։

97-ին Նորայրին զորակոչեցին բանակ։ Մինչ այդ կրտսեր որդիս՝ Երվանդն էր ծառայում։ Երկուսն էլ այստեղ՝ Արցախում, միևնույն զորամասում՝ Ասկերանի գնդում։ Երվանդը սերժանտականն էր ավարտել՝ այն ջոկի հրամանատարն էր, որտեղ շարքային էր Նորայրը։ Երբեմն  կատակում էի՝ ախպեր, եղբորդ թևի տակ ես ծառայել։ Երկուսն էլ քահ-քահ ծիծաղում էին։ Թող Երվանդն ասի, թե ով ում թևի տակ էր՝ ասում էր։ Երվանդս ժպտում էր։

Անչափելի էր մեր երջանկությունը, երբ  Նորայրը՝ մեր առաջնեկը, ամուսնացավ, և Գայանեն հարս եկավ մեր տուն։ Անձամբ իմ երազանքն էր՝ աղջիկ երեխա ունենալ, և Գայանեն նաև դուստր դարձավ մեզ համար։ Հետո Արմինեն նորահարս եկավ մեր տուն՝ Երվանդիս տիկինը։ Շատ ենք սիրում նրանց երկուսին էլ՝ մեր դուստրերն են։ Գայանեն, ավաղ, գրեթե որբ է մեծացել, հորական տատի՝ Ռոզա խնամու հոգատար թևի տակ։ Մայրը՝ Մախմուրը,  զոհվել էր Ստեփանակերտում՝ Աղդամից հրետակոծության հետևանքով։ Հիմա՝ Նորայրի զոհվելուց հետ, ասում է՝ պապ, ես երկրորդ անգամ որբացա...

Ապրիլի 2-ին՝ արդենառաջնագիծ գնալու ճանապարհին, զանգահարեց, որ տեղյակ պահի գնալու մասին: Գիտեի, որ հարցս հերթապահ է, բայց, հայր եմ, հարցրի. «Տղաս,  բայց պարտադի՞ր է գնալդ»: Ասաց. պաՙպ, չգիտե՞ս, որ իմ տեղն այնտեղ է, տղաների մոտ: Մեր հին ջոկատից էլ կան մեզ հետ, միասին ենք գնում՚: Ստիպված էի դարձյալ բավարարվել իմ հին մաղթանքով՝ տղա ջան, մուղայիթ կաց, պինդ կաց, տղամարդ կաց... ։ Երևի համոզիչ չեմ ասել, երևի չի լսել, լավ չի լսել ասածս... չմնաց... Զոհվեց հին մարտական ընկերոջ՝ Սարգիս Խալաֆյանի (Սաքոյի) հետ միասին, միաժամանակ, միևնույն արկից...

Նորայրին դեռ պահ չէինք տվել հողին, նախօրյակին էր, երեկոյան։ Մեր տուն եկավ մի անծանոթ երիտասարդ։ Գրկախառնվեց ինձ հետ։  Ցավակցություն հայտնեց։ Ներկայացավ՝ Ժոկա։ Հետո իմացա՝ Գեորգի Բալասանյան։ Պարզվեց, որ Նորայրիս զինակիցն է եղել  Թալիշի դիրքում։ Առաջինն է ականատես եղել  որդուս զոհվելուն, իր ասելով՝ ապրիլի 4-ի լույս  5-ի գիշերը։ Պատմում էր՝ ուղիղ նշանառության արկի պայթյունից էր։ Թշնամին կրակել էր 1800-2000 մետր հեռավորությունից։  Պայթյունի ալիքը Ժոկային շպրտել էր հեռու։ Երբ ուշքի է  եկել, տեսել է՝ Նորայրն ու Սաքոն՝ Սարգիս Խալաֆյանն ընկած են։ Մոտեցել է, որ Նորայրին հանի նրա վրա թափված հողակույտի միջից։ Ավաղ, նա չկար արդեն... Չկար նաև Սաքոն... Խնդրեցի պատմել Նորայրի մասին։

Այդպիսի դուխով տղայի դժվար է գտնել՝ ասում է։ Նորոն կարող էր ողջ մնալ, եթե բլինդաժում մնար, որտեղ պիտի մի փոքր աչք փակեր, հանգստանար։ Չհամբերեց, չուզեց տղաներին մենակ թողնել։ Ելավ դիրք։Ժոկայի պատմելով՝ իրենք այդ դիրքերն են ելել այն ժամանակ, երբ ժամկետային զինծառայողները՝ այդ 18-20 տարեկան տղաները, ետ էին վերցրել  այն։ Հերոս տղաներ են՝ ասում է։ Սկսեցինք ուսումնասիրել տեղանքը: Կողմնորոշվեցինք և դիրքավորվեցինք: Առաջին գիշերը տեսանք, որ հարձակման  են պատրաստվում` թշնամու սակրավորները սկսել էին ականազերծել տեղանքը, կրակեցինք ու ոչնչացրինք նրանց: Կանխեցինք հարձակումը: Նորոն դիրքի պատասխանատուն էր, հրամայեց  զինվորներին գնալ հանգստանալու, մնացինք մենք՝ կամավորներս: Ամսի 3-ին ուժեղ բոյ (մարտ) տվինք։ Փրթեցինք թուրքին։ Դիակները խրամատից հեռու չէին։  Գիշերը ձյուն էր գալիս, ցերեկը` անձրև: Թշնամին տարբեր տրամաչափի հրետանուց անընդհատ կրակի տակ էր պահում մեր դիրքերը, արկերն անձրևի պես էին թափվում։  Երկրորդ գիշերն էլ կանխեցինք թշնամու հարձակումը։  Ցերեկը Նորոն առաջարկեց լուսանկարվել խրամատում, ասաց՝ ի՞նչ իմանանք հետո ինչ կլինի։ Լուսանկարվեցինք։    Նորոյի վերջին լուսանկարներն են՝ էլի ժպիտը դեմքին։ Ջրի պակաս կար, տանջվում էինք ծարավից։ Մի քիչ ջուր էր մնացել։ Նորոն եղած ջուրը բաժանեց զինվորներին, իսկ ինքը չխմեց`չհերիքեց,  չհասավ իրեն: Նորոն տնից բերած բաճկոնն էլ հանեց ու տվեց մի զինվորի: Տղան մրսում էր։ Մինչև դիրքից իջնելը, ասում է Ժոկան, պարկուճներից խաչ եմ պատրաստել Նորոյի զոհվելու տեղը՝ հողի վրա, դիմացը մի փոքր փոս եմ փորել ու մոմ վառել։ Տղաներին ասել եմ՝ մինչև գալս մոմը վառ կպահեք։ Խրամատի այն մասից, որտեղ զոհվել է Նորոն, մի տոպրակ հող եմ բերել՝ գերեզմանի վրա շաղ տալու համար, իր բաժին հողն է։

Իմ տղան հանուն հայրենիքի պաշտպանության ի զեն ելավ: Մեր մյուս տղաների պես։ Ես հպարտանում եմ Նորայրով ու նրա զինակիցներով։ Հերոս են բոլորն էլ։ Անխտիր։ Հրաշալի սերունդ ունենք, մի գլուխ, ոչ՝ մի քանի գլուխ ավելի բարձր ու վեհ, քան մենք էինք իրենց այս տարիքում։ Մեր բոլոր նահատակներն ինձ համար մի-մի Նորայր են՝ հայրենիքի սուրբ սահմաններում նորայրացած զավակներս։ Ախ թե ես զոհվեի նրանց բոլորի փոխարեն։

Նորայրի մայրը՝ տիկին Ֆլորան պատմում է, որ միշտ՝ և 1990-ականներին, և 2014-ի օգոստոսին, վերջին պահին էր տեղեկանում, որ որդին ռազմաճակատ է մեկնել: Այս անգամ գնալուց, երբ իմացա, հանգստացնելու համար ասաց, որ առայժմ չեն գնում: Ուղղակի գրանցվելու են և սպասեն, սակայն հենց նույն օրն էլ գնաց: Կապը լավ չէր աշխատում նրանից լուր չունեինք: Երեք օրից ինձ ասացին, որ Նորայրը վիրավորվել է, սակայն, երբ հիվանդանոց գնալու փոխարեն տուն եկան, հասկացա, որ տղաս չկա... Մայրը վերհիշում է, որ երբ Նորայրը մի անգամ վերադարձավ Ռուսաստանից, որտեղ բարեկամներին տեսակցության էր գնացել, ասաց, որ Արցախից լավ տեղ չկա: Աշխարհում ամենահանգիստ տեղն այստեղ է: Նրա բնավորության մեջ ամենաընդգծվածն անմնացորդ նվիվածությունն էր՝ հայրենիքին, ընտանիքին ու ընկերներին: Շատ էր սիրում ընտանիքը: Վերջին պահին միայն ասել էր՝ ընտանիքիս լավ կնայեք:Նորայրը ցանկանում էր մեծ բնակարան ձեռք բերել, որպեսզի  ծնողների հետ՝ ամբողջ ընտանիքով, համատեղ ապրեին: Հայրական տունը Ստեփանակերտում փոքր է, իսկ ինքը կնոջ և երկու երեխաների հետ վարձով էր ապրում:

Կինը՝ Գայանեն, պատմում է, որ Նորայրը 27 տարեկան էր, երբ ծանոթացան պարասրահում: Ասում է, որ առաջին անգամ մերժել է նրա առաջարկը: Հետո Նորայրի լուսավոր, լավատես և ուժեղ կերպարն առինքնեց ու որոշեցին ամուսնանալ: Ամուսինը՝ Նորայրը, նրա համար և հայր էր, և եղբայր, և ընկեր: Երկուսս էլ բարդ բնավորություն ունենինք, բայց ոչինչ չէր խանգարում մեր երջանկությանը: Շատ կատակասեր էր և մարդկանց մեջ միայն լավն էր տեսնում: Երբ որոշել էր գնալ առաջնագիծ, գիտեի, որ նրան ետ պահելու փորձն անգամ անտեղի է: Եթե մի բան որոշում էր, ուրեմն պիտի անի: Նա իմ կյանքի ու էության անբաժան մասն է: Որդիներին իր նման էր դաստիարակում, որպեսզի պատվասեր ու հայրենասեր մեծանան:

Նորայրի ավագ որդին՝ 10 տարեկան Գրիգորը,  մեզ հետ զրույցում ասաց, որ իրականացնելու է հոր երազանքը՝ 2023 թվականին Արարատ լեռն արդեն Հայաստանի կազմում է լինելու:

«Պապաս ասում էր, որ Մասիս սարը նորից մերն է լինելու»,- ասում է Գրիգորը:

Հարցին,  թե ինչու հենց 2023-ին, ասում է՝ արդեն հաշվել եմ, այդ ժամանակ Հայոց բանակում եմ լինելու և ազատագրելու ենք մեր լեռը:

Կրտսերը՝ վեցամյա Արտակը, մեծ սեր ունի խաղալիք-զենքերի նկատմամբ և եղբոր հետ առայժմ կռիվ-կռիվ է խաղում։

Նորայր Հաջիյանը երկար տարիներ աշխատել էր «Ղարաբաղ-Տելեկոմ»  ՓԲԸ-ում՝ համամկարգչային տեխնիկ էր, իսկ վերջին տարում ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամում: Ավարտել է  Ստեփանակերտի Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Պարգևատրվել է. 2007 թ. ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամարտ Կանայան», 2011 թ. «Վազգեն Սարգսյան», 2009 թ. ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, 2016 թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու) «Մարտական ծառայություն» մեդալով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search