Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորների կոտորածը։
Թուրքիայի մեջլիսում հայ պատգամավորը կոչ է արել հետաքննել 1915-ին հայ պատգամավորների կոտորածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնում ելույթի ժամանակ մեկ առ մեկ նկարներով ցույց է տվել 1915-ին կոտորված հայ պատգամավորների լուսանկարներն ու թվարկել նրանց անունները։ «Առերեսվելը նշանակում է լավանալ։ Այս թեման քննարկելու միակ վայրը հենց Թուրքիայի խորհրդարանն է։ Ի նշան կոտորված հայ պատգամավորի հիշատակի, նրանց հետ տեղի ունեցածի հետ կապված պետք է հանձնաժողով ստեղծվի։ Բոլորի հիշատակի առաջ հարգանքով խոնարհվում եմ»,- NEWS.am-ի փոխանցմամբ`ասել է Կարո Փայլանը՝ վերջում հայերենով ավելացրել. «Աստված իրենց հոգին լուսավորի»։