ANACRA ասոցացիայի հովանու ներքո ապրիլի 23-ին Փարիզում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ու համաշխարհային պատերազմների տարիներին հանուն Ֆրանսիայի իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:
Փարիզում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասոցիացիայի անդամների հետ միասին ֆրանսիական ժանդարմեայի երաժշտական անսամբլը, սկաուտները, նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորոյանն ու Մուրադ Փափազյանը Ելիսեյան դաշտով բարձրացել են դեպի Հաղթական կամար, որտեղ հավերժ կրակի մոտ ծաղիկներ էին դրված, հայտնում է Nouvelles d'Arménie–ը: