Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված 1915-ի զոհերի հիշատակին նվիրված պատարագին։
Թուրքիայի հայ պատգամավորը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը սոցցանցերում գրառում է արել. «Առավոտյան մասնակցեցինք Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված պատարագին եւ հարգեցինք 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերին»։
Այնուհետ Կարո Փայլանը նշել է, որ այցելել է նաեւ Թուրքիայի բանակում ծառայության ընթացքում ապրիլի 24-ին սպանված Սեւակ Բալըքչըի գերեզման։