Լիբանանում մեծությամբ երկրորդ քրիստոնեական կուսակցության՝ «Լիբանանյան ուժերի» առաջնորդ Սամիր Գեագեան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ շեշտել է, որ այդ օրերի նահատակները երբեք չեն մոռացվի:
Հայ ժողովրդի տառապանքը Արևելքի բոլոր ժողովուրդների ցավն է. լիբանանցի քաղաքական գործիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լիբանանցի քաղաքական գործիչն իր Թվիթերի միկրոբլգում նաև նշել է, որ մոռացությունը երկրորդ մահ է, ուստի և անթույլատրելի է մոռանալ Հայոց ցեղասպանությունը:
«Ապրելու մեր կամքն ավելի ուժեղ է, քան մահը: Այսօր մենք չենք մոռանում, որպեսզի մեր նահատակները նորից չմահանան»,- նշել է Սամիր Գեագեան:
Նա նաև ընդգծել է, որ հայ ժողովրդի տառապանքը Արևելքի բոլոր ժողովուրդների ցավն է: