Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել:
Թուրքական իշխանությունները Իզմիրում արգելել են Ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու պարագայում բռնի ուժ կիրառել:
Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում և Անկարայում: Երկու քաղաքներում էլ հավաքվածները Թուրքիայի իշխանություններին հորդորել են առերեսվել պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել և վերադարձնել խլված ողջ գույքը: