Իջեւանի զորամասերից մեկում ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին:
Իջեւանի զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ին այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: