Տեղի են ունեցել «Նոնա-75» մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի առաջատարների թվում ընթացող Տիգրան Հարությունյանը հաղթել է գրոսմայստեր Լևան Պանցուլայային: 4-րդ տուրի պարտիան հաղթանակով է ավարտել նաև Վահե Բաղդասարյանը
Տիգրան Հարությունյանն առաջատարների թվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4 շախմատիստներ` գրոսմայստերներ Եվգենի Ռոմանովը, Էմիլ Սուտովսկին, Շանավա Կոնստանտինը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Առաջատարներից կես միավորով հետ են մնում 9 շախմատիստներ, այդ թվում Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը և Մանուէլ Պետրոսյանը: