Իրաքի հեռահաղորդակցության և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովը փակել է Al Jazeera մեդիացանցի բաղդադյան բյուրոն և արգելել է նրա լրագրողներին լուսաբանել երկրի իրադարձությունները:
Իրաքի իշխանությունները փակել են Բաղդադում Al Jazeera-ի բյուրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեդիաընկերությանն ուղղված նամակում գերատեսչությունը հայտնել է, որ հետ է կանչում լիցենզիան, որը թույլ է տալիս ընկերությանը գործունեություն ծավալել երկրում: Նման որոշումը գերատեսչությունը բացատրել է «վարքականոնների պաշտոնական օրենսգրքի խախտումներով, ինչպես նաև հեռարձակման նորմատիվ կանոնների խախտմամբ»:
Al Jazeera-ն, իր հերթին, հայտարարել է, որ ապշած և անհանգստացած է տվյալ որոշմամբ և խոստացել է շարունակել լուսաբանել Իրաքի իրադարձությունները: Մեդիացանցը հերքել է մեղադրանքները, հայտնել է ընկերությունն իր կայքում, փոխանցում է РИА Новости-ն:։