Ադրբեջանում պետական հաստատությունները սկսել են փող վաստակել ապրիլի սկզբին առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածների արդյունքում ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների անունից` նրանց լուսանկարները վաճառելով հատը 10 մանաթով:
Ադրբեջանն իր ագրեսիայի արդյունքում ոչնչացված զինծառայողների արժեքը 10 մանաթ է գնահատում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: moderator.az կայքը` հղում կատարելով այդ մասին սոցցանցերում արված հրապարակմանը, գրել է, որ Ադրբեջանի Շեքի քաղաքի մշակույթի բաժանմունքը, շահագործելով ապրիլի սկզբին սպանված զինծառայողների անունները, նրանց դիմանկարներով պոստեր է տպագրել եւ հատը 10 մանաթով հարկադրաբար վաճառում է իր եւ բնագավառի աշխատակիցներին, եւ այլ ցանկացողների:
«Անընդունելի է պետական կառույցի կողմից զոհվածների անունից փող աշխատելու այդ ամոթալի արարքը», -դժգոհել է կայքը` նշելով, որ այդ խայտառակությունը տեղի է ունենում մի քաղաքում, որը հայտարարվել է 2016 թվականի «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: