ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուսաստանի հետ սպառազինությունների նոր մրցավազք սկսել եւ չի ցանկանում նոր սառը պատերազմի մասնակցել։
ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուսաստանի հետ սպառազինությունների նոր մրցավազք սկսել. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Die Welt-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում։ Մենք սառը պատերազմ չենք ուզում եւ չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք սկսել»,- ասել է նա։
Սթոլթենբերգի խոսքով՝ Արեւելյան Եվրոպայում դաշինքի դիրքերի ուժեղացումը կապ չունի Ռուսաստանի հետ առճակատման գնալու ցանկության հետ, այլ ընդամենը Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման արձագանքն է։
Ընդ որում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս դժվար թե հարձակվի դաշինքի անդամ որեւէ պետության վրա։
Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի միջուկային զենքից։