Artsakhpress

Հասարակական

Վրաստանում հայերի շուրջ 32% նվազեցումը «երկքաղաքացիություն» ընդունելու հետևանք է. Վան Բայբուրդ

Վրաստանում հայերի շուրջ 32% նվազեցումը «երկքաղաքացիություն» ընդունելու հետևանք է. Վան Բայբուրդ

Վրաստանում հայերի շուրջ 32% նվազեցումը «երկքաղաքացիություն» ընդունելու հետևանք է. Վան Բայբուրդ

Վրաստանում հայերի շուրջ 32% նվազեցումը «երկքաղաքացիություն» ընդունելու հետևանք է. Վան Բայբուրդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: -Վրաստանում հրապարակել են 2014 թվականին անցկացված մարդահամարի արդյունքները, ըստ որոնց`  12 տարվա ընթացքում Վրաստանում հայերի թիվը նվազել է 80 829-ով կամ 32 տոկոսով: Ըստ որում,  1989 թ.  մարդահամարի հետ համեմատած, հայերի թիվը կրճատվել է մոտ 61 տոկոսով: 2-րդ էթնիկ խմբի`  ադրբեջանցիների  թիվը ևս  կրճատվել է, սակայն ոչ այն համամասնությամբ, որքան  հայերինը:  Ինչի՞ հետևանք եք սա համարում:

 -Ես կասեի, որ այդ 32 տոկոսը վերցնում եք 2002 թվականից, բայց մարդահամար ամեն 5 տարին մեկ անցկացվում է, և ըստ այդ տվյալների ամենաբարձր տոկոսը ազգությամբ հայերինն է: Հիմա աշխարհում միգրացիոն մեծ հոսք կա,  ռուսներն ասում են` «великое переселение народов», որը 21-րդ դարում ողջ աշխարհում է զգացվում:

Բայց ես մեր երկրում հայազգի բնակիչների նվազեցումը կապում եմ, առաջին հերթին նրա հետ,  որ երբ  երկքաղաքացիություն ընդունվեց Հայաստանում հատկապես Սամցխե Ջավախքի բնակիչների զգալի քանակն արտագնա աշխատանքի մեկնելու համար ընդունեցին  երկքաղաքացիություն` չիմանալով, որ խախտում են  Վրաստանի օրենքը, ըստ որի` դու կարող ես այլ երկրի քաղաքացի լինել` հրաժարվելով Վրաստանի քաղաքացիությունից: Արդյունքում` մի քանի տասնյակ հազար`25 -30 հազար չափ էթնիկ հայեր ընդունել են «երկքաղաքացիություն» և զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից…

-Բայց շարունակում են ապրել Վրաստանո՞ւմ:

- Իհարկե, շարունակում են ապրել։ Հիմա դիմել են Վրաստանի կառավարությանը, որ վերականգնվի իրեն քաղաքացիությունը: Ես կարծում եմ, որ նվազեցման կեսից ավելին այդ պատճառով է: Բայց նորից եմ կրկնում` զարմանում եմ այդ տվյալների վրա, միգուցե այնքան էլ ճիշտ չեն… չգիտեմ:

-Պարոն Բայբուրդ, ասում են, որ կա միտում, որ Վրաստանում  ադրբեջանական համայնքը սկսել է ավելի գերիշխող դառնալ ոչ միայն քանակապես, այլ պետական կառավարման ոլորտում ներկայացվածության առումով:

-Ես այդպես  չէի ասի, Վրաստանում փոքրամասնությունների ներկայացուցիչ հայերի և ադրբեջանցիների մասնակցությունը ամբողջությամբ բալանսավորված է. որքան ներկայացուցիչ մենք ունեն իշխանության մեջ, նույնքան էլ նրանք ունեն: Այդ բալանսը չի խախտվում և այդ առումով տագնապի առիթ չկա: Վրաստանը ազատ երկիր է էկոնոմիկայի առումով, գիտեմ, որ Վրաստանում իրենց բիզնեսն ունեն և՛ հայ, և՛  ադրբեջանցի գործարարներ ու ընկերություններ: Այդ առումով ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ով ինչքան է ներդնում: Եվ չմոռանանք, որ  ինվեստիցիան կախված է մարդու ցանկությունից:

-Հայաստանում պատերազմ սկսվելուց հետո ողջ  աշխարհի հայությունը  Հայաստանի ու Արցախի հետ է. կոչեր, հայտարարություններ, նախաձեռնություններ, օգնություններ, կամավորներ էին գալիս աշխարհի տարբեր ծագերից: Վիրահայերն այս առումով ի՞նչ  են արել:

- Ոչ ոք  կասկածի առիթ չի տվել, վիրահայերն էլ չեն տվել և Հայաստանում գիտեն, որ կային ու կան ցանկացողներ, որոնք պատրաստ էին գնալ, հավաքում էին գումարներ,օգնություն:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search