Ադրբեջանում անցյալ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել եւս երկուսը։
Ադրբեջանում սրճարանի այցելուն նռնակ է պայթեցրել. կա 2 զոհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ-ի տեղեկություններով՝ Գյանջայի սրճարաններից մեկում այցելուների միջեւ վեճ էր ծագել, եւ նրանցից մեկը նռնակ էր պայթեցրել։ Միջադեպից զոհվել է 2 մարդ։