Artsakhpress

Հասարակական

Արցախ ժամանած ռուս լրագրողների և փորձագետների խումբը՝ Արբեջանի «սև ցուցակում»

Օրերս ճանաչողական այցով Արցախ էին ժամանել մի խումբ ռուս լրագրողներ և փորձագետներ: Սակայն նրանց հեռանալուց հետո հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հյուրերը հայտնվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»:

Արցախ ժամանած ռուս լրագրողների և փորձագետների խումբը՝ Արբեջանի «սև ցուցակում»

Արցախ ժամանած ռուս լրագրողների և փորձագետների խումբը՝ Արբեջանի «սև ցուցակում»

Օրերս  ճանաչողական այցով Արցախ էին ժամանել մի խումբ ռուս լրագրողներ և փորձագետներ: Սակայն նրանց հեռանալուց հետո հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հյուրերը հայտնվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության  «սև ցուցակում»:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, խմբի անդամներն այդ մասին հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջերում:

Մասնավորապես,  լրագրող Անաստասիա Կարիմովան ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

«Արժեր Լեռնային Ղարաբաղ այցելել թեկուզ  Ադրբեջանի արտգործնախարարության  «սև ցուցակում» հայտնվելու գնով: Մինչ այդ ես չէի կարող ենթադրել, որ ԱՊՀ տարածքում, առավել ևս Կովկասում, այն էլ չճանաչված հանրապետությունում հնարավոր են նմանատիպ  որակյալ ենթակառուցվածքներ...  այդպիսի քաղաքական մրցակցության   բարձր մակարդակ և պետական կառավարման թափանցիկություն... Ղարաբաղյան կեյսն ինձ առավել հետաքրքիր է թվում, քան գովազդված «վրացական հրաշքը»»:

Ադրբեջանական «սև ցուցակ»-ում հայտնվել են նաև լրագրողներ Ալեքսանդր Շմելևը, Դմիտրի Բավիրինը, Մարինա Սկորիկովան և Սվետլանա Շմելևան: 

 Իսկ առհասարակ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջան արգելված է մուտք գործել Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարին, Եվրախորհրդի պատգամավորներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ռուսաստանի  խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, Արգենտինայի, Սլովակիայի, Կանադայի խորհրդարանների պատգամավորներ, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամներ և շատ այլ երկրների պատգամավորներ: Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն՝ բլոգեր Արտեմի Լեբեդևի, լրագրողներ՝ Իլյա Ազարի, և Սերգեյ Բուտմանի հետ  միասին նույնպես հայտնվել են  այդ ցուցակում:

«Սև ցուցակ»-ում են նաև  «Ֆայնենշլ Թայմսի», «Թայմսի», «Վաշինգտոն պոստ»-ի, «Իզվեստիա»-ի,  «Էխո Մոսկվի» և բազում այլ լրատվամիջոցների լրագրողներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search