Այսօր մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ավտոերթ՝ «Արցախ» կարգախոսով՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Ստեփանակերտում կազմակերպվել է ավտոերթ՝ նվիրված մայիսյան եռատոնին (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի դրոշներով երթի մասնակիցները շրջել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով, հասել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն և դհոլի նվագին զուգահեռ, վանկարկել «Արցախ» կարգախոսը: