Գերմանական Քյոլն քաղաքի դատարանը մայիսի 10-ին մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` գերմանական Axel Springer հրատարակչության գլխավոր տնօրեն Մատիաս Դեփֆների դեմ քրեական գործ հարուցելու հարցում:
Քյոլնի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահի` գերմանական հրատարակչության ղեկավարի դեմ ներկայացված հայցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բանն այն է, որ Դեփֆներն աջակցել է հեռուստահաղորդավար Յան Բեմերմանին, ով եթերում թուրք առաջնորդի մասին երգիծական բնույթի բանաստեղծություն է ընթերցել, փոխանցում է newsru.com-ը:
Դատարանը որոշել է, որ Դեփֆները, համաձայն Գերմանիայի սահմանադրության, իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի:
Բեմերմանի հոլովակը ցուցադրվել է ZDF ալիքով մարտի 31-ին: Բանաստեղծությունում եղել են կոպիտ սեռական ակնարկներ, ինչպես նաև փոքրամասնությունների և քրդերի ու քրիստոնյաների դեմ բռնաճնշումների վերաբերյալ մեղադրանքներ: Թուրքիայի նախագահը շուտով բողոք է ներկայացրել հաղորդավարի դեմ և ներողություն պահանջել: