Վրաստանը ներկա փուլում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու շանսեր չունի:
Վրաստանը ներկա փուլում ՆԱՏՕ-ին անդամակցելու շանսեր չունի. Բուրջանաձե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժովորդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Ներկա փուլում Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ոչ մի շանս չունի: Ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ-ի նախագահ Օբամայից եւ վերջացրած դեսպաններով, բոլորն ասում են, որ մեզ չեն ընդունի ՆԱՏՕ, բայց մենք, միեւնույն է, ասում ենք, որ կընդունեն: Սա զանգվածային պսիխոզ է: Ոչ մի անդամակցություն չի լինի: Դա բացառված է»,- ասել է Բուրջանաձեն՝ GDS հեռուստաալիքում ելույթ ունենալով «2030» հաղորդմանը: