Չինական Նանջինգ քաղաում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 27–ին ասպարեզ դուրս եկան Հայաստանի վերջին ներկայացուցիչները։
Նանջինգ–2014. երկու հայ ըմբիշները օլիմպիական բրոնզե մեդալ նվաճեցին
Չինական Նանջինգ քաղաում ընթացող պատանեկան oլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 27–ին, ասպարեզ դուրս եկան Հայաստանի վերջին ներկայացուցիչները։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, ազատ ոճի ըմբշամարտում 54 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեց եմենցի Իբրայիմ Ալ Շեբամին։
Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց նաև ազատ ոճի մեկ այլ ըմբիշ` Սարգիս Հովսեփյանը (76 կգ), ով հաղթեց կոլումբացի Կարլոս Մենդոսային։
Այսպիսով, պատանեկան oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երկու ոսկե մեդալ, երկու արծաթ և երեք բրոնզ։