Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը ահաբեկիչներին զենք և սննդամթերք են մատակարարել` աջակցելով սիրիական Հալեպի շրջանի Խան Թուման գյուղի վրա հարձակմանը:
Սիրիայում բնակավայրի գրավման ժամանակ Թուրքիան օգնել է ահաբեկիչներին. Իրանի պաշտոնյա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է որոշումների կայացման նպատակահարմարության հանձնաժողովի քարտուղար Մոհսեն Ռեզաին, հայտնում է TASS-ը:
«Ահաբեկչական խմբավորումները ստացել են զենք, զինամթերք, փող և սննդամթերք` մատակարարված Թուրքիայի հարավային սահմաններից և նրա Իսկենդերուն կայանից: Սաուդյան Արաբիան և Քաթարը նույնպես ահաբեկիչներին օգնություն են հատկացնում ծովով»,- ասել է նա:
Բացի այդ` Ռեզաին պնդել է, որ «մի քանի գեներալներ ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից` մասնագիտացած հատուկ ռազմական գործողություններում, վերջերս միացել են ահաբեկիչներին և ղեկավարել են նրանց գործողությունները Խան Թումանում»: