«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը քիչ առաջ ժամանեց Երեւան:
Իվետա Մուկուչյանը ժամանեց Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է NEWS.am STYLE-ը Ստոկհոլմի Globe Arena-ում փայլուն ելույթ ունեցած Իվետային օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներ, լրագրողներ եւ լուսանկարիչներ: Երգչուհին, որն իր սիրո ալիքները տարածեց ամբողջ Եվրոպայում, վերադարձել է բարձր տրամադրությամբ: «Արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է. դուխն ու էներգիան միշտ տեղը: Սա այն համարն է, որը չի մոռացվում: Առաջին օրվանից ամեն ինչ պտտվում էր մեր չորս-բոլորը, տարբերվում էինք ամեն ինչով: Հայաստանի անունը ծայրից ծայր բարձր ենք պահել»,- ասել է Իվետան:
Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։