Սիրիացի քրդերը Ժնեւի բանակցություններին մասնակցելու հրավեր չեն ստացել:
Սիրիացի քրդերը Ժնեւի բանակցություններին մասնակցելու հրավեր չեն ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սիրիացի քրդերը Ժնեւի բանակցություններին մասնակցելու հրավեր չեն ստացել: Այդ մասի հայտնել Է Ռուսաստանում Արեւմտյան (Սիրիական) Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը:
«Սիրիացի քրդերը պատրաստ են պաշտպանել Ռուսաստանի եւ միջազգային այն ջանքերը, որոնք նպատակամղված են երկխոսության ճանապարհով սիրիական քաղաքական ճգնաժամի կարգավորմանը»,-հայտարարել Է նա:
«Մենք գնահատում ենք Ռուսաստանի դրական վերաբերմունքը, որը պնդում Է քրդերի, սիրիական բոլոր կողմերի մասնակցությունը Սիրիայի ապագայի քննարկմանը,-ասել Է Օսմանը:-Անկարելի Է լուծել սիրիական ճգնաժամը եւ Ժնեւի բանակցություններում հաջողության հասնել առանց երկրի բոլոր սոցիալական բաղադրիչների ներկայացուցիչների մասնակցության, ներառյալ քուրդ ժողովուրդը»:
Նա ափսոսանք Է հայտնել, որ քրդերը «մինչ այժմ Ժնեւ-3-ին մասնակցելու հրավեր չեն ստացել»: Ռոդի Օսմանն այն կարծիքին Է, որ «երկրի ապագայի քննարկումից քրդերի մեկուսացումը, բանակցությունների գործընթացից նրանց բացառումը չի ծառայում սիրիական ճգնաժամի լուծմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: