Գերմանիայի կառավարությունն այլևս հույս չունի, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար կսկսի գործել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, հայտնում է գերմանական Bild պարբերականը:
Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ չի լինի մինչև 2017 թվականը. Bild
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անկարան այս տարի չի հասցնի կատարել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Դրա պատճառը համարում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների արգելակումը:
Բանակցությունները չեն կարող ավարտվել մինչև 2016թ. հունիսի վերջ, կարծում են Բեռլինի կառավարական շրջանակներում: Պատճառը հակաահաբեկչական օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններն են, որոնք խիստ մերժվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի անքակտելի մասն է։ Թուրքիան պետք է կատարի անհրաժեշտ 72 պայմանները, որոնց թվում է նաև թուրքական հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ի պահանջը՝ հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու վերաբերյալ, ասելով, որ չեն գնա նման քայլի։