Հայաստանի շախմատի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Սենթ-Լուիսի շախմատային մրցաշարի երկրորդ տուրը:
Սենթ-Լուիս. Լևոն Արոնյանը հաղթեց Տոպալովին
Հայաստանի շախմատի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Սենթ-Լուիսի շախմատային մրցաշարի երկրորդ տուրը:
Այս անգամ Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: 28-րդ քայլից հետո Տոպալով, ով խաղում էր սև խաղաքարերով, հանձնվեց: Մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Ֆաբիանու Կարուանան առավելության հասավ Մաքսիմ Լագրավի նկատմամբ:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ֆաբիանու Կարուանան, ով ունի 2 միավոր: Լևոն Արոնյանը 1,5 միավորով երկրորդն է, իսկ Կարլսենը և Նակամուրան ունեն 1- ական միավոր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Լագրավը: Կարլսենը կմրցի Կարուանայի, իսկ Տոպալովը` Նակամուրայի հետ: