«Կրթության նոր պահանջներին համապատասխան՝ միջոցներ ենք ձեռնարկում ուսուցիչների վերապատրաստման համար, աջակցում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ինչպես ուսուցիչների, նույնպես և աշակերտների գիտելիքների ձեռքբերմանն ու խորացմանը:
«Մեկ համակարգիչ յուրաքանչյուր աշակերտի» ծրագիրը նոր ուսումնականից կիրագործվի նաև շրջկենտրոններում
«Կրթության նոր պահանջներին համապատասխան՝ միջոցներ ենք ձեռնարկում ուսուցիչների վերապատրաստման համար, աջակցում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների գիտելիքների ձեռքբերմանն ու խորացմանը: Այդ իսկ նպատակով հանրակրթական հաստատություններում կյանքի ենք կոչում նոր տեխնոլոգիաների ներդրման մի շարք ծրագրեր»,-ասել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին երեկ հրավիրած մամլո ասուլիսում:
Այս համատեքստում նախարարն առանձնացրեց «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր աշակերտի» ծրագիրը, որը նոր ուսումնականից կիրագործվի Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում՝ 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտների ընդգրկմամբ: Նրա համոզմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի, որ, առաջին դասարանից սկսած, աշակերտները տիրապետեն տեղեկատվական տեխնոլոգիաներին։
Կշարունակի գործել նաև dasaram.am ծրագիրը, որը ներդրվել է դեռևս անցած ուսումնական տարվա վերջին, և որի նպատակն է դպրոց-աշակերտ-ուսուցիչ կապի ու հարաբերությունների ամրապնդումը։