Հունիսի 4-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում տեղի կունենա «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» բացման հանդիսավոր արարողությունը:
Տեղի կունենա «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» բացման հանդիսավոր արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը ներկա կգտնվեն«Ռադիոլոգների հայկական ասոցիացիային» անդամագրված 150-ից ավելի ռադիոլոգներ, ինչպես նաեւ Հայաստանում գործող բազմաթիվ հեղինակավոր բժշկական ասոցիացիաների նախագահներ եւ բուժհաստատությունների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակներում«Ռադիոլոգների հայկական ասոցիացիան» համագործակցության հուշագրեր կստորագրի «Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի», «Թերապեւտների հայկական ասոցիացիայի» եւ «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հետ:
Նշենք, որ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիան» միակն է այս ոլորտում, որ համախմբում է բոլոր ճառագայթաբաններին մեկ հարկի տակ: Այն հանդիսանում է Ռադիոլոգների եվրոպական միության անդամ: