Մոսկվայում անկացվում է «Տարածաշրջանային տոնավաճառներ» նպարեղենի փառատոնը: Տոնավաճառը կշարունակվի մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը:
Մոսկվայում անցկացվում է «Սիրով՝ Հայաստանից» տոնավաճառը
Մոսկվայում անկացվում է «Տարածաշրջանային տոնավաճառներ» նպարեղենի փառատոնը: Տոնավաճառը կշարունակվի մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով NEWS.am-ին, Նովոպուշկինսկի հրապարակում՝ «Արմենիա» խանութի կողքին, փառատոնի շրջանակներում ներկայացված է «Սիրով՝ Հայաստանից» տոնավաճառը, տաղավարներում կարելի է ձեռք բերել հայկական արտադրության քաղցրավենիք, չրեր, մսամթերք, կաթնամթերք, ինչպես նաեւ թարմ մրգեր ու բանջարեղեն:
Հարմարավետ տաղավարներում՝ հայկական երաժշտության ներքո, «Արմենիա» ռեստորանից կարելի է համտեսել ավանդական ազգային կերակրատեսակներ՝ խորոված, քյաբաբ, տոլմա, հարիսա, գառան խաշլամա:
Հայ ժողովրդի հնագույն ավանդույթներով, մշակույթով եւ արվեստով հետաքրքրվողների համար «Հայաստան» ռեստորանի ավագ խոհարարի կողմից վարպետության դասեր կկազմակերպվեն:
Փոքրիկների համար ամեն օր հրապարակում մանկական վարպետության դասեր կանցկացվեն: