Աստանայում մայիսի 31-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին կքննարկվի ԵՏՄ-ի եւ օտարերկրյա պետությունների հետ առեւտուրը:
ԵՏՄ երկրների նախագահները Աստանայում կքննարկեն օտարերկրյա պետությունների հետ առեւտուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են Ղազախստանի մամուլի ծառայությունից:
«Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵՏՄ գործունեության ընթացիկ հարցերը եւ մի շարք արտասահմանյան երկրների հետ կառույցի առեւտրային համագործակցության զարգացման հարցերը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պլանավորվում է, որ նիստին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահները: