Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը «Առաջին ալիքի» հետ զրույցում հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակը հաստատել է, որ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը «Առաջին ալիքի» հետ զրույցում հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Նրա խոսքով` օգոստոսի 26-ին Կարմիր խաչն իրազեկվել է, որ 2013թ. օգոստոսից 7-ից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերին լքել է Ադրբեջանի տարածքը` տեղափոխվելով երրորդ երկիր:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով «Արմենպրես»-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ինջիղուլյանին` մինչ Ադրբեջանը լքելը, և ամեն ինչ տեղի է ունեցել Կոմիտեի ընթացակարգին համապատասխան: Նա նաև հաղորդել է, որ տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ինջիղուլյանի ընտանիքին և Հայաստանի իշխանություններին:
Բացի երրորդ երկիր տեղափոխվելու և Ադրբեջանում սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հայրենիք վերադարձնելու մասին լուրերից, Վալերի Յարմակը այլ տեղեկություն չի հայտնել: