Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունը կախարդական միջոցներ չի տալիս, սակայն օգնում է հաղթահարել խնդրահարույց հարցերը:
ԵՏՄ-ում համագործակցությունը կախարդական միջոցներ չի տալիս, սակայն օգնում է լուծել խնդիրները. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, ինտեգրացիոն միավորումները, առաջին հերթին՝ ԵՏՄ-ն, ոչ մի կախարդական միջոց չունեն, սակայն անկասկած կօգնեն մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Ես դրանում չեմ կասկածում», - ասել է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ:
«Ղազախստանը մեզ համար ամենամոտ գործընկերն է եւ ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- ասել է Պուտինը:
Աստանայում մայիսի 31-ին կկայանա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը նախագահների մակարդակով: