Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչները քննարկել են Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորությունը, բայց, արդյունքում, հետաձգել են այդ հարցի լուծումը։
ԵՄ-ում հետաձգել են Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցի լուծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրաստանի համար վիզաների վերացման դեմ հանդես եկող երկրների թվում են եղել Գերմանիան և Ֆրանսիան, հաղորդում է Reuters գործակալությունը:
Դիվանագետների խոսքերով՝ խոսքը գործընթացի ամբողջական դադարեցման մասին չէ, «պարզապես մենք ցանկանում ենք ավելի զգույշ լինել»:
ԵՄ-ում վախենում են ներգաղթյալների հոսքի մեծացումից, ընդգծել է դիվանագետներից մեկը:
Հաղորդվում է, որ հունիսի 14-ին նախատեսված է տեխնիկապես ավելի բարդ, համակարգային կոռուցպիա ունեցող Ուկրաինայի դեպքի քննարկումը: Առանց վիզայի ռեժիմի սահմանման հետաձգումներ կարող են սպասվել նաև Կոսովոյի համար, որի անկախությունը մինչ այժմ դեռ չեն ճանաչել ԵՄ բոլոր անդամները: