Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ծխախոտի դաշտեր, որտեղ (առաջին անգամ Արցախում) ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով:
Արցախում կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներ կիրառողները կստանան օժանդակություն. ԼՂՀ գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Արամ Մխոյանը նշել է, որ կաթիլային եղանակով այս տարի կոռոգվեն 40 հա ծխախոտի դաշտեր և հավելել, որ ամեն ինչ իրականացվում է տեխնոլոգիաներին համապատասխան:
Ա. Մխոյանը հավաստիացրել է, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան կիրառել նման տեխնոլոգիաներ, կստանան օժանդակություն