Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը կդառնա կոնկրետ քայլ` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը կարող է կոնկրետացնել հակամարտության կարգավորման գործընթացը. ԵՄ ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Մալենա Մարդը:
«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Իհարկե, մենք աջակցում ենք այդ գործընթացին և հույս ունենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն կայանա հունիսին, կարող է դառնալ կոնկրետ քայլ` ուղղված հակամարտության կարգավորմանը»,-ասել է Մալենա Մարդը:
Նրա կարծիքով, Եվրամիության համար այս հարցն օրակարգային է: