Ստամբուլի ավտոբուսի կանգառներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Հինգ մարդ վնասվածքներ է ստացել:
Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Նշվում է, որ թիրախում եղել է կանգառին մոտեցող ոստիկանական մեքենան: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ: