Ապրիլյան չորսօրյա պատերազմի հետևանքով տնտեսության առջև ծառացել են նոր խնդիրներ, որոնց լուծումն օրախնդիր է: Անհրաժեշտ է առկա միջոցներն օգտագործել հնարավորինս խնայողաբար:
Գյուղնախարարությունում քննարկվել է կարկուտի հետևանքով տուժած հողօգտագործողներին օժանդակություն տրամադրելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` այսօր կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ ասել է նախարար Արամ Մխոյանը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կենդանիների հիվանդությունների տարածման՝ ժամանակին կանխարգելման միջոցառումների, հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ժամանակին ներարկման խնդիրների հետ կապված հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել վերջին օրերին տեղացած առատ կարկուտի հետևանքների ուսումնասիրմանը և հողօգտագործողներին օժանդակություն ու անհրաժեշտ խորհրդատվության տրամադրելու խնդրին:
«Մեր համակարգը երկրի համար կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունի, և մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ պատվով հաղթահարելու մեզ նետված մարտահրավերները»,-նշել է գյուղատնտեսության նախարարը:
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԳՆ ենթակայության ներքո գործող ՓԲԸ-ների, ՊՈԱԿ-ների (այդ թվում և՝ շրջանային անասնաբուժական սպասարկման կայանների) տնօրենները: