Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ քանի Թուրքիայի առաջնորդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ:
Քանի Էրդողանն առաջնորդ է` Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա. Ջեմ Օզդեմիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, Ջեմ Օզդեմիրը հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցարզրույցում:
Թուրքիքայի` ԵՄ անդամակցության հետ կապված Օզդեմիրն ասել է, որ «Եվրոպայում հետաքրքրություն ժողովրդավարական Թուրքիայի նկատմամբ կարող է ծագել միայն երկարաժամկետ հեռանկարում»:
Անդրադառնալով Գերմանիայի իշխող Քրստոնեադեմոկրատական եւ քրիստոնեասոցիալական` CDU/CSU միացյալ կուսակցությունների կողմից Թուրքիայի հետ անդամակցության դռները բաց լինելու մասին գնահատականին, Օզդեմիրը հայտարարել է, որ «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում սխալ է լիիրավ անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության մասին խոսելը եւս»:
Ջեմ Օզդեմիրը նաեւ քննադատել է ԵՄ հետ Թուրքիայի միջեւ փախստականների ճգնաժամի լուծման հարցում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ջանքերով ստորագրված համաձայնագիրը` անվանելով դա «կարճաժամկետ շահեր հետապնդող»:
«Միացյալ կուսակցությունները շփոթված են Թուրքիային ուղղված քաղաքականությունում: Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ռազմավարական առումով աղքատ է, իշխող CDU/CSU կուսակցությունները գործում են միայն մարտավարական տեսանկյունից», -ասել է նա:
Ծագումով Թուրքիաից, ազգությամբ չերքեզ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձեի համահեղինակներից է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը հայտարարել է, որ Թուրքիան հազիվ թե կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչեւ 3000 թվականը: