Ադրբեջանում զինվորների մահվան մեջ մեղադրվող ՊՆ գնդապետը ազատության մեջ է հայտնվել:
Ադրբեջանում զինվորների մահվան մեջ մեղադրվող ՊՆ գնդապետը ազատ է արձակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Qafqazinfo–ի տեղեկություններով՝ այդ մասին ասել է դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Ադամ Մամեդովը։
Նրա խոսքով՝ ինքը վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել գնդապետ Է.Բ.–ի նկատմամաբ խափանման միջոցը փոխելու հարցով։
«Բաքվի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գնդապետին կալանավորելու որոշումը եւ ազատել նրան դատարանի դահլիճում»,– ասել է փաստաբանը։
Գնդապետի անունն ու հանցագործության հոդվածը չի նշվում։