Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է ադրբեջանական SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ:
«Գազպրոմը» և SOCAR-ը քննարկել են գազի մատակարարումների ավելացման հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ:
«Գազպրոմ» ու SOCAR ընկերությունների ղեկավարները քննարկել են գազի ու հեղուկ ածխաջրածինների շուրջ առևտրային գործողությունների ընդլայնման, գազի մատակարարումների ավելացման հեռանկարները: