Գերմանիայի իշխանությունները մտադիր են երկրում արգելել բենզինով և դիզելային վառելիքով տրանսպորտային միջոցների գործածումը:
Գերմանիայում ցանկանում են արգելել բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Life.ru-ն գրում է, որ 2030 թվականից սկսած նման մեքենաները երկրում այլևս չեն կարող հաշվառման դնել:
Գերմանական ղեկավարությունը մինչև 2050 թվականը նախատեսում է նվազեցնել ածխածնի երկօքսիդի արտանետումների ընդհանուր մակարդակը 80-95 տոկոսով: Գերմանիայի բնապահպանության նախարարության տվյալների համաձայն՝ մթնոլորտ արտանետումների մեկ հինգերորդը տրանսպորտային միջոցներից է:
Գերմանացիներին խրախուսելու համար, որպեսզի գնեն էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ, պետությունը կսուբսիդավորի նրանց, ովքեր կորոշեն ձեռք բերել էլեկտրական կամ հիբրիդային ավտոմեքենա: Նման միջոցներով Գերմանիայի իշխանությունները ծրագրում են մինչ 2020 թվականը էլեկտրական մեքենաների վաճառքը հասցնել 500 հազարի:
2016-ի հունվարի դրությամբ Գերմանիայում գրանցված է 130 հազար հիբրիդային և 25 հազար էլեկտրոմոբիլ: