ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մեղադրել է Մոսկվային «ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտին» չհետևելու համար, բայց, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ դաշինքը չի ցանկանում Ռուսաստանի հետ առճակատում:
Մոսկվան խախտել է «ՆԱՏՕ-Ռուսաստան» համաձայնագիրը. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այն ամենը, ինչ մենք անում ենք արևելքում, Ռուսաստանի պահվածքի պատասխանն է: Դրանում չի կարող ոչ մի կասկած լինել: Ոչ մեկ չի խոսել դաշինքի արևելյան հատվածում նման ռազմական ներկայության մասին մինչ այն պահը, երբ Ռուսաստանն անօրինական ճանապարհով անեքսիայի ենթարկեց Ղրիմը և ռազմական ուժի օգնությամբ ապակայունացրեց Ուկրաինայում իրավիճակը»,- պատմել է Սթոլթենբերգը գերմանական Süddeutsche Zeitung թերթին:
Դաշինքի ղեկավարը հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտը» ենթադրում է հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ Ռուսաստանը չի հարգել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բացի այդ՝ վերջին ժամանակներում զգալիորեն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը:
«Մենք պետք է արձագանքենք Ռուսաստանի գործողություններին, որը երեք անգամ ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ սկսած 2000 թվականից, իրեն ագրեսիվ է պահում և փոխում է ստեղծված եվրոպական սահմանները ռազմական ուժի միջոցով»,- բացատրել է Սթոլթենբերգը, գրում է korrespondent.net-ը: